Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիին խնդրել են երեք բառով բնութագրել իր թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն․
«Հաղթող, որակ, գոլահար․․․ Վաղը հնարավորություն կլինի ոչ միայն Լևանդովսկու, այլ ամբողջ թիմի համար։ Դա ֆուտբոլային ռևանշ կլինի»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։
Չավին նաև ասել է, որը ամբողջ թիմը հանդերձարանից կհետևի «Ինտերի» և «Վիկտորիայի» միջև հանդիպմանը, որը կկայանա մոտ երկու ժամ ավելի շուտ Կամպ Նոուում կայանալիք խաղից։
Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, «Բարսելոնան» կընդունի Մյունխենի «Բավարիային»: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին: Հիշեցնենք,, որ առաջին տուրում «Բավարիան» 2:0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»։
























































