Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թոքերի բարեհաջող վիրահատության է ենթարկվել, հայտնում է Marca-ն։
Վիրահատությունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Պուերտա դե Հիերո համալսարանական հիվանդանոցում (Մադրիդի արվարձան):
Պերեսն իրեն լավ է զգում, սակայն բժիշկների պնդմամբ նա պետք է մի քանի օր հանգստանա։ Այսպիսով, 75-ամյա ֆունկցիոները թիմի հետ չի մեկնի Գերմանիա՝ Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպմանը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Լայպցիգ» — «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին և կմեկնարկի 23:00-ին (Երևանի ժամանակով):
























































