Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ կիսապաշտպան Մարկո Ասենսիոն դեռ կարող է մնալ թիմում։
Իսպանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
«Ասենսիոն գիտի, թե ինչ ենք մենք ուզում իրենից։ Կարծում եմ՝ ձմեռային դադարի ժամանակ ակումբը կարող է նոր պայմանագիր կնքել նրա հետ։ Մարկոն հիանալի է կատարում իր աշխատանքը, չնայած նա կայուն չի խաղում հիմնական կազմում»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են մի քանի թոփ-ակումբներ։ Հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով նա կարող է պայմանագիր կնքել իտալական «Միլանի» հետ։