Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարծում է, որ թիմակից Վինիսիուս Ժունիորը ապագայում կնվաճի անհատական հեղինակավոր մրցանակը:
«Վինիսուսն ինձ համար փոքր եղբոր պես է: Նա օգնում է ինձ սովորել իսպաներեն, և ես չգիտեմ, թե ինչպես, բայց մենք հիանալի հասկանում ենք միմյանց:
Նա հսկայական ներուժ ունի, յուրաքանչյուր խաղում ցույց է տալիս իր խաղամակարդակը։
Վինիսիուսը «Ոսկե գնդակի» ապագա մրցանակակիրն է»,- ասել է Ռուդիգերը մամուլի ասուլիսի ժամանակ։