«Վիլյառեալն» արդեն նոր գլխավոր մարզիչ է գտել, գրում է Marca-ն։ Նոր մարզիչը կլինի Կիկե Սետյենը: Ըստ աղբյուրի՝ ակումբը լիովին համաձայնեցրել է 64-ամյա մասնագետի հետ պայմանագիրը։
Նշվում է, որ նաև «Վիլյառեալը» կարող է գլխավորել Մարսելինո Գարսիա Տորալը, սակայն «Աթլետիկի» նախկին մարզիչը որոշել է սպասել Լուիս Էնրիկեի՝ Իսպանիայի հավաքականի հետ աշխատանքը շարունակելու որոշմանը։
Սետյենը չի աշխատում 2020 թվականի օգոստոսից՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մյունխենի «Բավարիայի» դեմ 2:8 հաշվով պարտությունից հետո «Բարսելոնայից» հեռացվելուց հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վիլյառեալը» գլխավորում էր Ունայ Էմերին, ով հոկտեմբերի 24-ին լքեց իսպանացիների գլխավոր մարզչի պաշտոնը և գլխավորեց «Աստոն Վիլան»։