«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը կարող է փոխել առաջնությունը։ Այս մասին հայտնում է Sport1-ը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա հարավկորեացին հետաքրքրել է մադրիդյան գրանդի՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։
Նշվում է, որ ինքը՝ Սոն, վաղուց է պատրաստ կատարել իր կարիերայի հաջորդ քայլը։ Այս մրցաշրջանում Սոն բոլոր մրցաշարերում 16 հանդիպում է անցկացրել «Տոտենհեմի» կազմում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Կորեացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 մլն եվրո։