Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն պատրաստվում է հեռանալ մադրիդյան ակումբից, հայտնում է Mundo Deportivo-ն։
26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի մի քանի տարբերակ ունի: Ասենսիոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Միլանը»: Ինքը՝ ֆուտբոլիստը, ավելի շատ հակված է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։
Ասենսիոն «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նրա աշխատանքային պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
Ասենսիոն այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։