«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղում (1:1): Ֆուտբոլիստի մոտ ուսի վնասվածք է ախտորոշվել, հայտնում է AS-ը։
Իսպանացին շարքից դուրս է մնացել առնվազն մեկ ամսով։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: