«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպման սպասելիքներով։ Իսպանացին նշել է Արքայական ակումբում հանդես եկող իր սիրելի խաղացողի անունը։
«Մադրիդի «Ռեալում» իմ սիրելի խաղացո՞ղը.․․ Ինձ դուր է գալիս Լուկա Մոդրիչը։ Նա անհավանական խաղացող է։
Ես սիրում եմ նրա խաղը: Նա իմ սիրելի խաղացողներից մեկն է։ Լուկան ամեն ինչ ճիշտ է անում խաղադաշտում»,- մեջբերում է Օլմոյին Diario AS-ը։
Օլմոն ընթացիկ մրցաշրջանում երկու գոլային փոխանցում է կատարել «ՌԲ Լայպցիգի» կազմում: Լուկա Մոդրիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Լայպցիգի» դեմ խաղը։