«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է իր թիմի հաղթանակն «Աթլետիկի» նկատմամբ՝ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում.
«Սպասում էինք, որ խաղն արագ և ինտենսիվ կլինի, որ մրցակիցը բարձր պրեսինգի կդիմի, այդ իսկ պատճառով լրացուցիչ խաղացողի դուրս բերեցինք կիսապաշտպանությունում և այդպիսով ապահովեցինք մեր առավելությունը դաշտի կենտրոնում:
Դեմբելե՞ն. նա լավն էր, վճռեց խաղի ելքը: Թիմն ամեն ինչ ճիշտ հասկացավ և գրեթե լուծեց հաղթողի հետ կապված հարցերը դեռ առաջին խաղակեսում: Մեր խաղացողներն իրենց առջև բարդ խնդիր են դրել, բայց դրանում է մեր ուժը. յուրաքանչյուր խաղացող իրեն դրսևորում է, իսկ մրցակցությունը կարելի է միայն ողջունել»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն: