Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Աթլետիկին»։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Ուսման Դեմբելեն։ 6 րոպե անց Սերժի Ռոբերտոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
22-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռոբերտ Լևանդովսկին։
73-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ նաև Ֆեռան Տորեսը։
«Բարսելոնան» 28 միավորով երկրորդ տեղում է և 3 միավորով է զիջում առաջատար «Ռեալին»։