Իսպանական Լա Լիգայի 11-րդ տուրում «Վիլյառեալը» ընդունել է «Ալմերիային» և 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացել է հյուրերի կիսապաշտպան Գոնսալո Մելերոն։ 56-րդ րոպեին 56-րդ րոպեին կիսապաշտպան Ալեքս Բաենան կարողացել է հավասարեցնել հաշիվը։ Սակայն, գոլը տոնելիս երկրորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել խաղադաշտից։
2 րոպե անց մրցավարը ևս մեկ կարմիր քարտ է ցույց տվել՝ այս անգամ Մանու Մորլանեսին, որը պահեստայինների նստարանին է եղել ու արդյունքում ստիպված է եղել լքել այն։ Չնայած 10 հոգով խաղալուն՝ «Վիլյառեալը» կարողացել է հաղթանակ կորզել 94-րդ րոպեին՝ Նիկոլաս Ջեքսոնի խփած գոլի շնորհիվ։
Այս հաղթանակի շնորհիվ «Վիլյառեալը» 18 միավոր է վաստակել և բարձրացել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Ալմերիան» 10 միավորով 14-րդ տեղում է։