«Բարսելոնան» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտայով, հայտնում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբը հուսով է, որ հաջորդ ամառ կկարողանա 27-ամյա գվինեացուն ձեռք բերել անվճար տրանսֆերով:
2022/23 մրցաշրջանում Կեյտան մասնակցել է Լիվերպուլի մեկ հանդիպման՝ Անգլիայի Սուպերգավաթի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (3:1), նա խաղադաշտում անցկացրել է 5 րոպե։
Ֆուտբոլիստի պայմանագիրը մերսիսայդցիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։