Իտալիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա պաշտպան Ֆաբիո Պարիզին, ով ակումբային մակարդակով հանդես է գալիս «Էմպոլիում», կարող է կարիերան շարունակել Ա Սերիայի մեկ այլ ակումբում:
Calciomercato հրատարակության համաձայն՝ «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում հեռանկարային ֆուտբոլիստի նկատմամբ։
Ֆաբիոն «Էմպոլիում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը ութ հանդիպում է անցկացրել Ա Սերիայում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Կողմերի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսը։