ԱՊԼ 9-րդ տուրում «Արսենալը» ընդունել է «Տոտենհեմին» և 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։
20-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին։ 31-րդ րոպեին «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հաջող է իրացրել 11-մետրանոցը և հավասարեցրել է հաշիվը։
49-րդ րոպեին Գաբրիել Ժեզուստ նորից առաջ է մղել զինագործներին։ 62-րդ րոպեին «Տոտենհեմի» պաշտպան Էմերսոնը կարմիր քարտ է ստացել, ինչից հետո հյուրերը մնացել են 10 հոգով։ 5 րոպե անց «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։
«Արսենալը» 21 միավոր է վաստակել և գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Տոտենհեմը» 17 միավորով երրորդ տեղում է։