Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիան (DFB) հայտարարել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների մրցանակային գումարի չափը՝ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության հաղթանակներ համար։
Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ֆուտբոլիստները կստանան 50.000-ական եվրո, քառորդ եզրափակչի համար՝ 100.000 եվրո, իսկ բրոնզե մեդալակիր դառնալու դեպքուն՝ 200.000 եվրո։
Արծաթե մեդալներ նվաճելու դեպքում մրցանակային գումարը կկազմի 250.000 եվրո, իսկ մրցաշարում հաղթելու դեպքում՝ 400.000 եվրո:
Գերմանացիները ընդգրկվեցին E խմբում՝ Իսպանիայի, Կոստա Ռիկայի և Ճապոնիայի հետ: