«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը, որը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2028 թվականը, խոսել է նոր պայմանագրից հետո ունեցած տպավորությունների մասին.
«Ես երջանկությունից 7-րդ երկնքում եմ: Շնորհակալ եմ երկրպագուներին, ակումբի նոր սեփականատիրոջը և բոլոր այն մարդկանց, որոնք ակումբում եմ: Անհամբեր եմ տեսել, թե մեզ ինչ է սպասվում ապագայում, և ես վստահ եմ, որ մենք հնարավորություն ունենք շատ տիտղոսներ նվաճելու:
Ես մեծացել եմ, այս ակումբն աջակցելով, և թիմում եմ 6 տարեկանից: Ես նոր պայմանագիր եմ կնքել, քանի որ սա այն ակումբն է, որտեղ ես ցանկանում եմ լինել: Մեզ պայծառ ապագա է սպասվում»,- Ջեյմսի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա Ջեյմսն անգլիական ակումբի սան է: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 5 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: