«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում իր թիմի՝ «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից (3:1) տպավորություններով։
«Մենք շատ գոհ ենք, որ թիմը կարողացավ որակյալ խաղ ցուցադրել ուժեղ թիմի դեմ։ Մրցակիցը լավ հանդես եկավ. «Արսենալը» կկարողանա շտկել ամեն ինչ, ինչպես մենք արեցինք։ Հրաշալի է, բնավորությունն այսպես է դրսևորվում՝ այս բաղադրիչում մենք ավելի լավն ենք դարձել։
Մենք լավ կատարողներ ունենք: «Արսենալն» ավելի լավ է կազմակերպված, բայց թիմային ոգին օգնեց մեզ»,-ասել է Տեն Հագը: