«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած (1:3) պարտության մասին։
«Հիասթափված եմ պարտությունից։ Մենք մի քանի լավ հատված ունեցանք, երբ լիովին վերահսկում էինք խաղը։ Մեր գոլային պահերը հաջորդում էին մեկը մյուսին, բայց չկարողացանք օգտագործել դրանք։ Ամեն դեպքում, երբ ՄՅՈՒ-ն ազատ տարածություն է ստանում, կարող է խնդիրներ ստեղծել։
Մրցակիցը 3 լավ պահ ուներ և 3 գոլ խփեց։ Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք, բայց չկարողացանք իրացնել դրանք։ Առաջին 18 րոպեներին մենք խնդիրներ ունեինք և չէինք վերահսկում խաղը»,- Արտետայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։