«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի նորեկ Անտոնիի մասին։ «Արսենալի» դեմ խաղում (3:1) բրազիլացին դարձել էր գոլի հեղինակ։
««Կարծում եմ՝ մենք տեսանք, թե ինչ սպառնալիք է Անտոնին ներկայացնում: Նրա արագությունն ու կրեատիվությունը, կարծում եմ, կարող են իրական սպառնալիք լինել Պրեմիեր լիգայում։
«Մեզ պակասում էր աջ եզրում խաղացող ֆուտբոլիստ, քանի որ բոլոր խաղացողները, որոնք կարող են խաղալ այնտեղ, ինչպես Ջեյդոն Սանչոն և Մարկուս Ռեշֆորդը, ավելի շատ նախընտրում են կենտրոնը կամ ձախ եզրը:
Այժմ մենք ունենք մեկին, որը կարող է իսկապես լավ խաղալ աջ եզրում:
Այսօր նրա առաջին ելույթն էր այստեղ, նա լավ հանդես եկավ, բայց կարծում եմ, որ կարող է առաջ գնալ:
Ես նրան ճանաչում եմ Ամստերդամից և գիտեմ, որ սա այլ առաջնություն է, բայց կա պոտենցիալ, և նա ավելի մեծ վտանգ կներկայացնի մրցակիցների համար, քան այսօր»,- տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։