«Մարսելի» հարձակվող Բամբա Դիենգը «Լիդս» տեղափոխվելու շեմին է:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պրովանսցիներն ընդունել են անգլիացիների առաջարկը, որը կազմել է 10 մլն եվրո։
Ֆուտբոլիստը պատրաստվում է մեկնել Անգլիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար։
Նախորդ մրցաշրջանում Դիենգը 7 գոլ է խփել Ֆրանսիայի առաջնությունում։ Նոր մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել Իգոր Տյուդորի թիմի կազմում։ Այսօր հարձակվողը դարձավ 22 տարեկան։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։