Կիսապաշտպան Արսեն Զախարյանը դեռ կարող է «Դինամոյից» տեղափոխվել «Չելսի»։
Ինչպես հաղորդում է Спорт-Экспресс-ը, այս պահին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) կողմից այս տրանսֆերի վերաբերյալ արգելափակում չկա:
Բանակցությունները շարունակվում են․ վճռական փուլը տեղի կունենա այսօր, որի ընթացքում կողմերը կքննարկեն տրանսֆերը ձևակերպելու տարբերակները։
«Չելսին» չի կորցրել հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ և մտադիր է այսօր փակել գործարքը։
Անգլիայի Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 02:00-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել 19-ամյա Զախարյանի տրանսֆերի համար։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։