«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Աստոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Ես շատ գոհ էի, հատկապես առաջին խաղակեսում: Մենք տիրում էինք գնդակին ու պահ առ պահ ստեղծագործում։ Ափսոս, որ չխփեցինք չորս կամ հինգ գոլ:
Այս լիգայում երբեք երկու խաղակեսեր նույնը չեն լինում, և ես կարծում եմ, որ մենք շատ լավ արձագանքեցինք առանցքային պահերին՝ ցույց տալով բնավորություն և տոկունություն հաղթելու համար:
Մենք հաղթում ենք հանդիպումները և արժանի ենք դրան, բայց դեռ շատ բաներ կան, որոնք կարող ենք ավելի լավ անել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Սեպտեմբերի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Արսենալին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 2,65 գործակցով, ոչ-ոքին՝ 3,50, իսկ «Արսենալի» հաղթանակը՝ 2,65։