«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է հարձակվող Սոն Հին Մինի մասին։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի 4 խաղում կորեացին մեկ գոլային փոխանցում է կատարել։
«Սոնը շատ զգայուն խաղացող է: Նա լավ մարդ է։ Եթե դստերս համար ամուսին գտնելու կարիք լինի, ես ցանկանում եմ, որ նա նման լինի Սոնին»,- ասել է Կոնտեն «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայում երկրորդ տեղը կիսում է «Մանչեսթեր Սիթիի» և «Բրայթոնի» հետ։ Այս ակումբներն ունեն 10-ական միավոր, իսկ առաջատար «Արսենալը»՝ երկու միավոր ավել: