Կիրակի օրը՝ օգոստոսի 28-ին, «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Նոթինգհեմի» նկատմամբ։ Նոթինգհեմում կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը: Այժմ նա ունի 187 գոլ Պրեմիեր լիգայում։ Այսպիսով, նա առաջնության ռմբարկուների ցուցակում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ հավասարվելով Էնդի Քոուլին։
Պրեմիեր լիգայում ավելի շատ գոլեր են խփել միայն Ուեյն Ռունին (208) և Ալան Շիրերը (260):
«Տոտենհեմը» վաստակեց 10 միավոր այս տուրից հետո։