ԱՊԼ-ի 26-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Ասթոն Վիլային»:
Հաշիվը բացվեց 9-րդ րոպեին. սեփական դարպասը գրավեց Տոբի Ալդերվեյրելդը: 18 րոպե անց Մոուրինյոյի թիմը խփեց պատասխան գնդակը. կրկին աչքի ընկավ Տոբի Ալդերվեյրելդը: 46-րդ րոպեին տանտերերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը երկրորդ փորձից գոլի վերածեց Սոնը:
Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին Էնգելսը հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: 94-րդ րոպեն Սոնը դուբլ ձևակերպեց ու հաղթանակ պարգևեց իր թիմին՝ դառնալով խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ 3:2:
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 40 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Ասթոն Վիլան» 25 միավորով 17-րդ տեղում է: