«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հաստատել է թիմի պաշտպան Խուան Ֆոյտի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությունը։
««Բարսելոնան» իսկապես ցանկանում է ձեռք բերել Ֆոյտին։ Խուանն ասել է ինձ, որ լավ է զգում իրեն այստեղ։ Ես չեմ բացառում, որ նա կարող է հեռանալ։ Սակայն, հնարավոր է, որ Խուանը մնա թիմում»,- Էմերիի խոսքն է մեջբերել El Larguero-ն։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը կարող է 30 մլն եվրո վճարել Ֆոյտի տրանսֆերի համար։
























































