«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն հանրության առաջ է հայտնվել նոր ընկերուհու հետ, հայտնում է El Periódico de Catalunya-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, Պիկեի ընկերուհին 23-ամյա Կլարա Չիա Մարտին է, որն աշխատում է Պիկեի Kosmos ներդրումային ընկերությունում՝ հասարակայնության հետ կապերի բաժնում։ Զույգին նկատել են իսպանացի երգիչ Դանի Մարտինի համերգին։ Հաղորդվում է, որ հենց Կլարայի հետ է Պիկեն դավաճանել Շակիրային։
Հիշեցնենք՝ Պիկեն ու Շակիրան 2011 թվականից միասին էին, թեև այդպես էլ չեն օրինականացրել իրենց հարաբերությունները։ Զույգը երկու տղա ունի։