Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Սելթային»:
14-րդ րոպեին Բենզեման հստակ իրացնելով 11 մետրանոցն առաջ մղեց իր թիմին: 9 րոպե անց 11 մետրանոցի իրավունք ստացան դաշտի տերերը, որն անվրեպ իրացրեց Ասպասը: Առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Մոդրիչն առաջ մղեց իր թիմին:
56-րդ րոպեին Վինիսիուսը հաշիվը դարձրեց 3:1, իսկ 10 րոպե անց նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Վալվերդեն:
Այսպիսով, անցկացրած 2 խաղից հետո «Ռեալը» ունի 6 միավոր:
























































