«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կողմնորոշվել է ապագայի հարցում։ Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, ֆրանսիացին մոտ է A Սերիայի նորեկ «Լեչե» տեղափոխությանը։
Բանակցությունները վերջնական փուլում են։ Հաղորդվում է, որ իտալական ակումբը կվարձակալի խաղացողին, որը կորցրել է տեղը կատալոնական ակումբի մեկնարկային կազմում։
Ումտիտին Լա լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 1 խաղի։
























































