«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Կազեմիրոյի տեղափոխությունը «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ».
«Ակումբը որոշում է կայացնում, և ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, բայց կան պահեր, երբ իրավիճակը զարգանում է, և խաղացողը ի վերջո վաճառվում է։
Անկասկած, սա շատ լուրջ կորուստ է «Ռեալի» համար։ Կազեմիրոն ակումբում անցկացրել է գրեթե 10 տարի։ Նա շատ բանի է հասել, նրա հետ ակումբը շատ տիտղոսներ է նվաճել:
Նրանք նոր խաղացողներ են ձեռք բերել և դրանից հետո նման որոշում կայացրել։ Այլևս ոչինչ չունեմ ասելու, քանի որ մենք բավականաչափ հոգս ունենք»,- Չավիի խոսքն է մեջբերել AS-ը։
























































