Ռիո Ֆերդինանդը բացասական կողմեր է գտել Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մեջ։
«Կա՞ն բացասական կողմեր։ Այո՛։ Նրա տարիքը։ Նա արդեն 30 տարեկան է։
Չէի ասի, որ սա ուղղակի մեծ մինուս է, բայց եթե խոսենք բիզնեսի տեսանկյունից, ապա դրա վերավաճառքի առումով զրոյական եկամտաբերություն կլինի։
Նա արժեցել է 60 միլիոն ֆունտ, գումարած 10 միլիոն բոնուս՝ գումարած իր աշխատավարձը: Ընդհանուր առմամբ, գրեթե 100 միլիոն է դուրս գալիս, եթե հաջողվի ինչ-որ մաս հետ բերել, հաջողություն կլինի:
Մի ժամանակաշրջանում, երբ մենք չունենք ֆինանսներ և չենք կարող մեծ խաղացողների ներգրավել, մենք ստիպված ամեն ինչ ներդրեցինք այս տրանսֆերի մեջ։ Այսպիսով, նա պետք է աշխատի:
Կազեմիրոն Իսպանիայից տեղափոխվում է մի թիմ, որն ամբողջությամբ կորցրել է վստահությունը և խնդիրներ ունի ինչպես տակտիկապես, այնպես էլ ֆիզիկապես և հոգեպես:
30-ամյա երիտասարդի համար մեծ մարտահրավեր կլինի գալ այստեղ և վերալիցքավորել ու վերագործարկել թիմը»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը BT Sport-ի եթերում:
























































