Կազեմիրոն հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» ու ակումբի երկրպագուներին։
Բրազիլացի կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Ես անցել եմ անհավատալի ճանապարհ, որի մասին կարող էի միայն երազել։ Հուսով եմ՝ մի օր կվերադառնամ այն վայրը, որն իմ տունն է դարձել։
Նույնիսկ հազար կյանքն ինձ չի բավականացնի՝ շնորհակալություն հայտնելու «Ռեալին» և ակումբի երկրպագուներին այն ամենի համար, ինչ նրանք տվել են ինձ։
Ընդմիշտ… Հալա Մադրիդ», – գրել է կիսապաշտպանը Twitter-ում։