Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է «Վիլյառեալ» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը նախնական համաձայնության է հասել 35-ամյա ֆուտբոլիստի հետ։
Հաղորդվում է, որ պայմանագիրը կկնքվի, երբ «Վիլյառեալն» ապահովի տեղը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրվում է նաև ֆրանսիական «Նիցան»։
























































