Լա լիգայի երկրորդ տուրում «Ռեալը» կհյուրընկալվի «Սելտային»։ Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակն առաջիկա խաղի համար։
Առաջին տուրում «Ռեալն» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթել էր «Ալմերիային», իսկ «Սելտան» տնային խաղում 2։2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Էսպանյոլի» հետ։
«Սելտա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։