Պակո Ալկասերը հեռացել է «Վիլյառեալից»։ Իսպանական ակումբը հայտնել է, որ համաձայնության է եկել 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու շուրջ։
Հիշեցնենք, որ «Ալ Շարժան» միակողմանիորեն չեղարկել էր «Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերի հետ վարձակալության պայմանագիրը։ Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ 28-ամյա իսպանացին վարձավճարով տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Շարժա» թիմ։ Հարձակվողի վարձակալության ժամկետը «Ալ Շարժայում» տևեց մոտ 40 ժամ: Սա բոլոր ժամանակների ամենակարճատև տրանսֆերներից մեկն է:
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում հարձակվողը դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2020 թվականին «Վիլյառեալը» հարձակվողին ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիայից» 23 միլիոն եվրոյով։