Ժյուլ Կունդեն կարող է հեռանալ «Բարսելոնայից»՝ «Սևիլիայից» տեղափոխվելուց գրեթե մեկ ամիս անց։
Cadena SER-ը հայտնում է, որ ֆրանսիացին կկարողանա անվճար հեռանալ «Բարսելոնայից», եթե ակումբը չկարողանա գրանցել ֆուտբոլիստին մինչև տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Այս պայմանը նշված է ֆուտբոլիստի պայմանագրում։
Միաժամանակ, ըստ աղբյուրի, կատալոնական ակումբում համոզված են, որ մինչ այդ ակումբը կհասցնի ձևակերպել բոլոր փաստաթղթերը և խաղացողը կգրանցվի ժամանակին որպես թիմի ֆուտբոլիստ։
Կունդեի տրանսֆերը ձեռք է բերվել 50 մլն եվրոյով, ևս 5-10 մլն կարող է փոխանցվել «Սևիլիային» որպես բոնուսային վճարումներ։
























































