Առաջիկա օրերին կամ նույնիսկ ժամերին Կազեմիրոն Մադրիդի «Ռեալից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է տեղափոխությունը՝ ասելով, որ բրազիլացին վճռական է տրամադրված նոր մարտահրավեր ընդունելու հարցում:
Այդ ընթացքում Մադրիդի «Ռեալը» հնարավոր է դուրս գա տրանսֆերային շուկա ու նոր կիսապաշտպան փնտրի։ «Տոտենհեմի» խաղացող Պյեր-Էմիլ Հայբյերգը հայտնվել է մադրիդյան գրանդի դիտակետում, հայտնում է The Telegraph-ը: Դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 40 մլն եվրո։
Պյեր-Էմերի Հոյբյերգն այս մրցաշրջանում «Տոտենհեմի» երկու խաղերից յուրաքանչյուրում խաղացել է 90 րոպե։ Դանիացի կիսապաշտպանը նույնիսկ գոլով աչքի ընկավ այդ խաղերից մեկում՝ գրավելով «Չելսիի» դարպասը։
























































