«Ալ Շարժան» միակողմանիորեն չեղարկել է «Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերի հետ վարձակալության պայմանագիրը, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ 28-ամյա իսպանացին վարձավճարով տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Շարժա» թիմ։
Հարձակվողի վարձակալության ժամկետը «Ալ Շարժայում» տևեց մոտ 40 ժամ: Սա բոլոր ժամանակների ամենակարճատև տրանսֆերներից մեկն է:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































