Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը։
Հավաքածուի դիզայնը հարգանքի տուրք է Սանտյագո Բերնաբեու մարզադաշտի վերակառուցմանը:
Մարզաշապիկի տարբերակիչ առանձնահատկությունները՝ վզով օձիք, բաց դեղին գծեր ուսերին և նախշեր մարզաշապիկի վրա, որոնք կլինեն նաև մարզադաշտի տանիքին:
«Սերուցքայինները» իրենց երրորդ մարզահագուստով դեբյուտը կանցկացնեն «Սելտայի» դեմ խաղում՝ օգոստոսի 20-ին:

























































