Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դժգոհ է Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» մոտալուտ տեղափոխվելու լուրից, հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
Իտալացին մասանգետը բրազիլացի խաղացողին անփոխարինելի է համարում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կազեմիրոն և «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել են անձնական պայմանագրի կետերի շուրջ։
Սպասվում է, որ «Յունայթեդը» կվճարի 60 միլիոն եվրո, ևս 10 միլիոն եվրո կհատկացվի բոնուսների տեսքով:
Կազեմիրոյի հետ պայմանագիրը կկնքվի 4 տարով և ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ հաշվարկված է մինչեւ 2025 թվականի ամառ։ Բրազիլացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ Մադրիդցիների հետ նա նվաճել է 18 գավաթ։
























































