Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները:
Առաջինը մրցագորգ է դուրս եկել 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը, որը որակավորման փուլու պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչ Խասայ Հասանլիին:
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Միկոլա Հավրիչկինի հետ:
63 կգ քաշային Արման Վարդանյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի լիտվացի Դոնաթաս Ռինդեյկիսի հետ:
87 կգ քաշային Վիգեն Խաչատրյանը որակավորման փուլում կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Նարտու Աբդուրախմանովի հետ:
130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանի մրցակիցն էլ 1/8 եզրափակչում կլինի էստոնացի Էրիկ Պանկը: