«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը կարող է հեռանալ թիմից։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Սերուցքայինները» Գիմարայեշին տեսնում են Կազեմիրոյին փոխարինող, ով շուտով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Նշենք, որ 24-ամյա բրազիլացու պայմանագիրը անգլիական ակումբի հետ հաշվարկված է մինչև 2026 թվականի ամառը։