«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյին ձեռքբերելուն, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, եթե գործարքի բոլոր մանրամասներն ու բրազիլացու անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցվեն, մանկունիացիները Իսպանիայի չեմպիոներին 60 մլն եվրո կվճարեն, իսկ ավելի ուշ ևս 10 մլն եվրո՝ որպես բոնուս որոշակի կետերի իրագործման դեպքում:
Նշվում է, որ բանակցային գործընթաց զգալիորեն աճ է գրանցել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» արդեն վստահ են, որ պայմանագիր կկնքեն Կազեմիրոյի հետ: Առաջիկա օրերին նախատեսված է կիսապաշտպանի բուժզննումն անգլիական ակումբում:
«Ռեալում» բրազիլացին հանդիսանում է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ՄՅՈՒ-ն պատրաստ է Կազեմիրոյին Դավիդ դե Խեայի աշխատավարձի չափ գումար առաջարկել. նա շաբաթական շուրջ 413 հազար եվրո է ստանում:
The Athletic-ն ավելացնում է, որ մանկունիացիները Կազեմիրոյի շնորհիվ ցանկանում են ավելի լավ բացահայտել մեկ այլ բրազիլացու՝ Ֆրեդի պոտենցիալը:
























































