Netflix-ի իսպանական բաժինը հայտարարել է պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուիի՝ «Բարսելոնայից» «Ռեալ» աղմկհարույց տեղափոխության մասին նկարահանած ֆիլմի թողարկման մասին: Ֆիլմի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 25-ին:
Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը, որը Ֆիգուին դավաճան է անվանել, կատալոնական թիմի նախկին ֆուտբոլիստ Խոսեպ Գվարդիոլան, անձամբ Ֆիգուն և նրա գործակալը:
Ֆիգուն 2000 թվականին «Բարսելոնայից» «Ռեալ» է տեղափոխվել այդ ժամանակվա համար ռեկորդային՝ 62 մլն եվրոյի դիմաց: Նրա տրանսֆերով սկիզբ է դրվել մադրիդյան ակումբում «գալակտիկոսի» ժամանակաշրջանին, որի ընթացքում ֆուտբոլային գլխավոր աստղերը համալրել են ակումբի շարքերը:
«Բարսելոնայի» երկրապագուները, մյուս կողմից, շատ բացասաբար ընդունեցին Ֆիգուի տեղափոխությունը: «Ռեալի» մարզաշապիկով առաջին խաղում նրան Կատալոնիայում ընդունեցին վիրավորական պաստառներով և սուլոցներով: