Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Կազեմիրոյին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս մասին հաղորդում է El Confidencial-ը։
Մադրիդյան ակումբը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկի 70 միլիոն եվրո:
Մադրիդի «Ռեալը» հաշվի է առնում բրազիլացի պաշտպանի տարիքը, ով փետրվարին կդառնա 31 տարեկան, ինչպես նաև այն, որ ամռանը ակումբը 80 + 20 միլիոն եվրո է ծախսել «Մոնակոյի» երիտասարդ պաշտպան Օրելիեն Չուամենիի վրա։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կրկնապատկել Կազեմիրոյի աշխատավարձը, ով Իսպանիայում տարեկան 7 միլիոն եվրո է ստանում։
Կազեմիրոն հանդես է գալիս «Ռեալում» 2013 թվականից, ակումբի հետ 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։