Մադրիդի «Ատլետիկոն» հրաժարվել է վաճառել հարձակվող Ժոաո Ֆելիշին։ Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը։
«Ատլետիկոն» Ֆելիշին տեսնում է որպես անփոխարինելի ֆուտբոլիստի։ Ավելի վաղ խոսակցություններ կային, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ֆելիշը Մադրիդյան թիմում է հանդես գալիս 2019 թվականից։