Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը շարունակում է «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի շուրջ բանակցությունները։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արիստոկրատները» շարունակում են բանակցել այս տրանսֆերի շուրջ։ Այսօր՝ օգոստոսի 18-ին, լոնդոնցիները մտադիր են հարձակվողի հետ քննարկել անձնական աշխատանքային պայմանագրի պայմանները։
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, թիմի մարզիչ Չավի Էրնանդեսը դեմ է Օբամեյանգի տրանսֆերի վաճառքին։ Մասնագետը նոր մրցաշրջանում հույսը դնում է աֆրիկացու օգնության վրա։
Պյեր-Էմերիկի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: