«Սևիլիայի» հարձակվող Մունիր էլ-Հադադին մոտ է թիմից հեռանալուն: Mundo Deportivo-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը մոտ ժամանակներս կտեղափոխվի «Խետաֆե»:
Հիմնական պատճառն այն է, որ նա չի համապատասխանում այն խաղային սխեմային, որը կիրառում է թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին: Հենց այս պատճառով է ֆուտբոլիստը դուրս մնացել թիմի հայտացուցակից Պրիմերայի առաջին տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում: Մունիրի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տրաբզոնսպորը»:
Մունիրը «Բարսելոնայի» սան է: Ֆուտբոլիստը կատալոնական թիմից «Սևիլիա» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին 1 մլն եվրոյի դիմաց: Պրիմերայի նախորդ մրցաշրջանում մարոկկացի ֆուտբոլիստը 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստին 8 մլն եվրո է գնահատում:
























































