«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մարսելոն մոտ ժամանակներս կարող է հայտարարել կարիերան ավարտելու մասին:
34-ամյա բրազիլացին այս ամառ հեռացել է մադրիդյան ակումբից՝ որպես ազատ խաղացող:
Marca-ի տեղեկություններով, Մարսելոն իրեն հետաքրքրող առաջարկ չի ստացել: Անձամբ պաշտպանը կցանկանար մնալ «Ռեալում»:
Մարսելոն «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: Թիմի հետ նա 25 տիտղոս է նվաճել:
























































